73-ամյա բնակիչը այրել է փայտը, կրակը տարածվել է դեպի անտառ․ մանրամասներ Իջևանի անտառային հրդեհից
73-ամյա բնակիչը այրել է փայտը, կրակը տարածվել է դեպի անտառ․ մանրամասներ Իջևանի անտառային հրդեհից
Օգոստոսի 31-ին, ժամը 13.30-ին, ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իջևան համայնքի «Գինու գործարանի» հարակից տարածքում չոր խոտածածկ տարածք է այրվում:
Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին պարզվել է, որ օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, որը տարածվել դեպի հարակից անտառ:
73-ամյա տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, սակայն չի կարողացել, ինչից հետո զանգել է 911 ծառայություն:
Այրվել է մոտ 12 հեկտար տարածք:
Կազմված փատաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նշենք, որ հրդեհը դեռ չի մարվել: