Մամուլ

Ի՞նչ ունեցվածքով է պաշտոնից հեռանում Արթուր Դավթյանը

Ի՞նչ ունեցվածքով է պաշտոնից հեռանում Արթուր Դավթյանը

168.am-ը գրում է․ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով է ներկայացրել իր տարեկան հերթական ու այդ պաշտոնում, թերևս, վերջին հայտարարագիրը։

Համադրելով Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց ի վեր Դավթյանի ներկայացրած հայտարարագրերը՝ արձանագրում են՝

2016 թվականին այդ պաշտոնում ընտրվելուց հետո Դավթյանը հայտարարագրել է 44,969,189.0040 ՀՀ դրամ, երեք հողամաս և մեկ անհատական բնակելի տուն։

Ի դեպ, ըստ հայտարարագրի՝ 45 միլիոն դրամով կառուցված տան նկարները տարածված են համացանցում. շատերին էր հետաքրքրում, թե ինչպես է կարողացել 45 միլիոն դրամով կառուցել մի տուն, որի արժեքը սկսվում է 500 հազար դոլարից և հասնում մինչև 1 մլն դոլարի։

2016 թվականին Դավթյանը նաև բազմաբնակարան շենքում գտնվող մեկ բնակարան է հայտարարագրել, որը հարկային տարվա վերջում օտարվել է 19,000,000.00 դրամով։

2017 թվականի հայտարարագրում այս պահին դեռևս ՀՀ գլխավոր դատախազը հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ գնված 43 միլիոն դրամով, և մեկ հողամաս։

Արթուր Դավթյան

2017 թվականին հայտարարագրել է 15,809,013.00 դրամ աշխատավարձ։

2018 թվականին հայտարարագրել է 13,530,881.00 դրամ եկամուտ. ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք այս հայտարարագրում չկա։

Բայց արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում Արթուր Դավթյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն Աջափնյակ համայնքում՝ ներկայացված՝ որպես 2017 թվականի գնում։

artur davtyan tun

2019 թվականի տարեկան հայտարարագրում Արթուր Դավթյանը հայտարարագրել է նաև երեք հողամաս՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։

Դավթյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 5,812,364.00 դրամ։

2019 թվականի աշխատավարձ է հայտարարագրել երեք վայրից՝ Գլխավոր դատախազությունից՝ 16,027,465.00 դրամ, Երևանի պետական համալսարանից՝ 43,648.00 դրամ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ 2,630,607.00 դրամ։

2020 թվականի տարեկան հայտարարագրում Արթուր Դավթյանը հայտարարագրել է երկու անհատական բնակելի տուն, մեկը՝ Երևանի Աջափնյակ համայնքում, մյուսը՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, 3 հողամաս։

Բանկային հաշվի մնացորդը կազմել է 7,641,162.00 հազար դրամ, կանխիկ գումար է հայտարարագրել 5,100,000.00 դրամ և աշխատավարձ՝ 16,684,322.00՝ Գլխավոր դատախազությունից, 118,970.00՝ Երևանի պետական համալսարանից, և 2,597,203.00՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Այս պաշտոնում իր վերջին՝ 2021-ի հայտարարագրում՝ Դավթյանը դարձյալ հայտարարագրել է երկու անհատական բնակելի տուն, մեկը՝ Երևանի Աջափնյակ համայնքում, մյուսը՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, և 3 հողամաս։

Բանկային հաշվի մնացորդը կազմել է 17,979,291.00 ՀՀ դրամ և 77,713.00 դրամ և աշխատավարձ՝ 21,157,107.00 դրամ։

Փոխառու միջոցները կազմում են 22,530,568.00 ՀՀ դրամ։

Կիսվել