Մամուլ

Մահացել է ԱԻՆ փրկարարը

Մահացել է ԱԻՆ փրկարարը

Auroranews-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԻՆ փրկարար է զոհվել։ Ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների՝ պատճառն աշխատանքի ընթացքում ստացած այրվածքներն են։ 

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, երբ  Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում գտնվող անգարում հրդեհ է եղել։

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ կապիտան Կարեն Խառատյանը այրվածքներ է ստացել, որից հետո տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։

ain hrdeh

Ցավոք սրտի նրա կյանքը փրկել չի հաջողվել և օգոստոսի 31-ին  Այրվածքաբանության ազգային կենտրոնում գրանցվել է մահը»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

Կիսվել էջում