Մամուլ

Թուրքիայի քաղաքացին Արաքսն անցել է, մտել է Ջանֆիդա գյուղ

Թուրքիայի քաղաքացին Արաքսն անցել է, մտել է Ջանֆիդա գյուղ

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Ջանֆիդա գյուղում սահմանախախտ են բռնել։ Մեր աղբյուրը պատմեց, որ երեկ ողջ գիշեր ամբողջ գյուղը զբաղված է եղել Թուրքիայի սահմանն անցած քաղաքացու գործով։

Բանն այն է, որ Ջանֆիդա գյուղը սահմանամերձ գյուղերից է, որի մոտ Արաքսի ամենասաղր հոսքն է եւ տարվա այս շրջանում անգամ քայլելով կարելի է գետն անցնել։ Իսկ փշալարը կտրելն ու գյուղ մտնելն առանձնապես բարդություն չի ներկայացնում։

Ռուս սահմանապահներն էլ, հավանաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանը» լուրջ են ընդունել եւ ավելի են թուլացրել սահմանի հսկողությունը։

Թեեւ մեզ ասացին, որ սահմանը գետով խախտելու դեպքեր առաջ էլ էին լինում՝ վերջին տարիներին նման 5 դեպք է արձանագրվել։

janfida

Այս անգամ սահմանն անցնողը միջին տարիքի տղամարդ է եղել, երբ գյուղացիները բռնել են, ասել է՝ թուրք չեմ, քուրդ եմ։ Գյուղի ղեկավարությունը կապվել է ԱԱԾ-ի հետ, եկել են սահմանախախտին տեղափոխել են ԱԱԾ։ 

Մենք կապվեցինք Ջանֆիդայի գյուղապետարան, սակայն այստեղ խուսափեցին ինչ որ բան ասելուց։ Գյուղից տեղեկացանք, որ ԱԱԾ-ից հրահանգ են ստացել՝ ոչինչ չասելու։ Իսկ ԱԱԾ լրատվականը ոչ հերքեց, ոչ հաստատեց, խոստացան պարզել՝ հետ զանգել եւ այլեւս կապի դուրս չեկան։

Կիսվել