Միայն հրաշքը կարող է փրկել մեր երկիրը․ Արաբոյի Մանվել
Միայն հրաշքը կարող է փրկել մեր երկիրը․ Արաբոյի Մանվել
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը այսօր՝ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, նոր շարժում է սկսում, որի արդյունքում Փաշինյանը պիտի հրաժարական տա։
Քիչ անց մեկնարկելու է Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների մասնակցությամբ հանդիպումը։ Այստեղ են նախկին ու ներկա մի շարք պատգամավորներ։
Գործող ԱԺ-ից ևս կան մի շարք ներկայացուցիչներ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններից։ Ներկա են Գեղամ Մանուկյանը, Հայկ Մամիջանյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Տիգրան Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը, Աննա Մկրտչյանն ու այլք։
Ներկա են նաև Կիմ Բալայանը, Արաբոյի Մանվելը, Հրանուշ Հակոբյանը, Ազատ Արշակյանը, Գառնիկ Իսագուլյանը։ Հավաքվածների խոսքով՝ դեռ շատերը պետք է գան։
«Մենք հասանք այս վիճակին, որովհետև 30 տարվա մեջ մենք չլրջացանք, չիմաստացանք, արդար չապրեցինք։ Եթե մենք արդար ապրեինք, կարող էինք իմաստանալ, հասկանու՞մ եք։ Ամեն ինչ թողեցինք բախտի քմահաճույքին, մարդիկ էլ օգտվեցին այդ ամենից»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արաբոյի Մանվելը։
«Փաշինյանը եկավ ու սկսեց հանձնել այն տարածքները, որը մենք արյան գնով ազատագրել էինք։ Մենք հիմա ոչ մի բան չենք անում։ 90-ականներին իշխանություն չկար, բայց մենք մեր միջոցներով գնում էինք, Արցախին սատար էինք կանգնում, իսկ հիմա իշխանություն կա։
Այսօր այնպիսի օրհասական վիճակ է, որ միայն հրաշքը կարող է փրկել մեր երկիրը։ Փաշինյանի հրաժարականի համար պիտի հայ ժողովրդի ըմբոստներին ոտքի հանել։ Թեկուզ և այդ ըմբոստները սխալվեն, դա նշանակություն չունի, հենց նրանց պիտի ոտքի հանել»,- հավելեց նա։
Տեսանյութը ստորև