Մամուլ

Այսօր Կաթողիկոսի ծննդյան օրն է

Այսօր Կաթողիկոսի ծննդյան օրն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի ծննդյան օրն է: Այս առիթով Վահրամ ավագ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բարի տարեդարձ։ Արդյունաշատ գահակալության բազում տարիներ։ Թող իրականանա Ամենայն Հայոց Հայրապետի՝ մեր հայրենիքի և ժողովրդի խաղաղության և բարօրության շուրջ տեսլականը և Աստծո առաջ լսելի լինեն աղոթքները։

Ամէն հայի սրտից բխած, 
Լսիր այս ձայն, ով Աստուած.

Երկար կեանք տուր Հայրապետին, 
Երկար օրեր Հայոց Հօր.

Տէր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

հայոց կաթողիկոս

ՀԳ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ծնվել է 1961 թ. Ոսկեհատ գյուղում, (Վաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոսն է: 1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։

Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։

1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թ․ հոկտեմբերի 23-ին Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։

1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։

Կիսվել