«Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ»․ Արթուր Ղազինյան
«Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ»․ Արթուր Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի գիտություն
ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ:
Նրանք, ՄԱԿ-ի երկու բանաձևերի ուժով, ի թիվս այլ գործառույթների, պետք է երաշխավորեն Կոսովոյի բոլոր համայնքների ազատ տեղաշարժը:
Հ.Գ. Կոսովոյի ոստիկանությունն արգելել է Կոսովոյի տարածքում Սերբիայի անձնագրերով անձանց և սերբական պետհամարանիշներով մեքենաների շարժն ամբողջ Կոսովոյի տարածքում:
Իսկ Կոսովոյի հյուսիսում ապրում են հազարավոր սերբեր, որոնք ունեն Սերբիայի քաղաքացիություն և վարում են սերբական պետհամարանիշներով մեքենաներ:
Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են էթնիկ զտումների. նպատակ ունեն մաքրել հյուսիսը բնիկ սերբերից:
Շատ հետաքրքիր է հետևել ԵՄ քայլերին ու գործողություններին»։