Հրաչյա Հակոբյանը երեխաների հետ հանգստանում է ԱՄՆ շքեղ հյուրանոցներից մեկում (ֆոտո)
Հրաչյա Հակոբյանը երեխաների հետ հանգստանում է ԱՄՆ շքեղ հյուրանոցներից մեկում (ֆոտո)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այս օրերին երեխաների հետ հանգստի է մեկնել ԱՄՆ։
Պատգամավորն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում նա իր երեխաների հետ միասին հանգստանում է Սան Դիեգո քաղաքում գտնվող՝ «Hyatt Regency Mission Bay Spa and Marina» հյուրանոցում։
Հրաչյա Հակոբյանը իր էջում նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ իր տղայի հետ միասին ցույց է տալիս, թե ինչպես են սինխրոն ցատկում լողավազանի մեջ։
Bavnews.am-ի տեղեկություններով հյուրանոցի համարի մեկ գիշերվա արժեքը՝ ստանդարտ սովորական համարում սկսվում է 300 ԱՄՆ դոլարից։
Տեսանյութը ստորև