Աշխարհ

Կապիկի ծաղիկը ռեկորդներ է սահմանում Իտալիայում

Կապիկի ծաղիկը ռեկորդներ է սահմանում Իտալիայում

Իտալիայում հայտնաբերված կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 407-ի, այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման բաժնի ղեկավար Ջանի Ռեցցան:

Ստեղծված իրավիճակի ֆոնին, հիվանդության հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել։

«Առողջապահության նախարարությունն արդեն պատրաստել է առանձին դեպքերի հաղորդման ընթացակարգեր։ Իտալիայում մինչ այժմ գրանցվել է 407 դեպք՝ կայունացման միտումով։ Իրավիճակը մշտական ​​մոնիթորինգի տակ է եւ մեծ անհանգստություն չի առաջացնում»,- ասվում է Ռեցցայի հայտարարության մեջ:

Դեռ հունիսի կեսերին մասնագետը հայտարարել էր, որ վարակի ախտանիշներն ի հայտ են գալիս երկու-երեք շաբաթվա ընթացքում, մինչդեռ աշխարհագրորեն հիվանդության օջախները սահմանափակ են։

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարեց միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ՝ հանրային առողջության ոլորտում, սակայն նշեց, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում բոլոր աշխարհամասերի համար, բացառությամբ Եվրոպայի, որտեղ ռիսկը բարձր է:

kapiki

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար այն մեղմ է ընթանում, և մարդկանց մեծամասնությունը առողջանում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:

Սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ նաեւ ցան, որը հաճախ սկսվում է դեմքից, ապա տարածվում մարմնի այլ մասեր։

Այս հիվանդությամբ վարակված դեպքերի մեծամասնությունը հայտնաբերվում է Եվրոպայում՝ հիմնականում նույն սեռի ներկայացուցիչների հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց շրջանում։

Կիսվել