Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը. Խամենեին` Պուտինին
Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը. Խամենեին` Պուտինին
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է օրակարգային արդիական մի շարք հարցերի: Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»,- նշել է նա:
Թեհրանը հայտարարել է, որ ռեգիոնում սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջությունը Իրանի կարմիր գիծն է, սակայն տվյալ պարագայում ուշադրության է արժանի այն, որ խնդրի շեշտադրումը ոչ թե Իրանի քաղաքական իշխանությունից է, այլ հոգևոր առաջնորդից: