Ինչպես են դիմավորել հերոս Մխիթար Գալեյանի նորածին եղբորը (ֆոտո)
Ինչպես են դիմավորել հերոս Մխիթար Գալեյանի նորածին եղբորը (ֆոտո)
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի նորածին եղբայրը՝ կրտսեր Մխիթարը, և նրա մայրը՝ Աստղ Գալեյանը, այսօր դուրս գրվեցին բժշկական կենտրոնից։
Մխիթար Գալեյանի քույրը՝ Կարինեն ֆեյսբուքյան իր էջում նորածին եղբոր հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Ամենաթա՜նկ»։
Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ ծնվել էր 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի եղբայրը, ում անվանակոչել էին եղբոր պատվին։