Ռոբերտ Քոչարյանի անունից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ծաղկեպսակ է դրվել
Ռոբերտ Քոչարյանի անունից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ծաղկեպսակ է դրվել
Այսօր Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը: Արարաողությանը ներկա էին պրոդյուսերի ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ:
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ ծաղկեպսակ է դրվել։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: