ՄամուլՏեսանյութ

Տիգրան Արզաքանցյանը որդուն ճանապարհել է բանակ (Տեսանյութ)

Տիգրան Արզաքանցյանը որդուն ճանապարհել է բանակ (Տեսանյութ)

«Այսօր մեր ընտանիքի համար անչափ կարևոր օր է, որդիս մեկնում հայրենիքին իր պարտքը տալու։ Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման, ուստի յուրաքանչյուր հայ ծնողի և հայ տղամարդու համար պատիվ է ճանապարհել իր որդուն հայկական բանակ։

Ես ուժեղ եմ և իմ մեջքը պինդ է այսօր առավել քան երբևէ, որովհետև գիտեմ այսուհետ նաև որդիս է հսկելու մեր ժողովրդի խաղաղ քունը։

tigran arzaqantsyan vordi banak

Մենք ուժեղ ենք մեր զինվորով և մեր հայկական հզոր բանակով։

Բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում։

Մենք պետք է հաշվետու հայացքով նայենք մեր անցյալին, հասկանանք մեր բացթողումներն ու թերացումները, հասկանանք, թե ինչքանով ենք մենք սիրում մեր երկիրն ու բանակը և այսկերպ ուղղենք նրա կորացած մեջքը, այլապես «Անցյալը մոռացողին պատժում է ապագան» Նժդեհյան խոսքը գործելու է մեր վրա»:

Տեսանյութը ստորև

Կիսվել