NASA-ն թաքցրել է փաստերը
Քարդիֆի աստղաբանության կենտրոնի նախկին գիտաշխատող Բերրի Դի Գրեգորիոն մեղադրել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային գործակալությանը (NASA) Մարսի վրա գոյություն ունեցող կյանքի վերաբերյալ փաստերը թաքցնելու մեջ:
Գիտնականը պատրաստել է սենսացիոն հաշվետվություն, որը կհրապարակվի մոտ ապագայում:
Դի Գրեգորիոն նշել է, որ Curiosity ապարատի միջոցով այս տարվա ընթացքում կատարված նկարները վկայում են Մարս մոլորակի վրա որոշ գոյացությունների կենսագործունեության մասին: