Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են ռուսական համարանիշներով ոսկեգույն «յաշիկն» ու ЗИЛ-ը

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են ռուսական համարանիշներով ոսկեգույն «յաշիկն» ու ЗИЛ-ը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր եղել են երիտասարդ տղաներ, Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի և «յաշիկի» պոկված ու շպրտված գազաբալոնի փականները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել ЗИЛ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրեն լավ է զգում։

shtap ognutyun sevan

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ЗИЛ-ի վարորդի, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ։

Ոստիկաններն ու քննիչները վթարի հարևանությամբ գործող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ ստեղծողն է եղել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։

ՀԿԳ ավագ քննիչ Ռ. Բոշյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորին առաջինը օգնություն ցուցաբերողները Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, իսկ վիրավորին ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխողը եղել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանի եղբայրը։

Կիսվել