Մամուլ

Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն

Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Կարապետյանը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց փողոցում, ծառայություն կատարելիս են եղել և իրենց է մոտեցել երիտասարդ մի տղա և խնդրել, որպեսզի պարեկները իրեն և իր կնոջը ուղեկցեն «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

hxi kin parekner

Պարեկները, իմանալով, որ կինը հղի է և անհրաժեշտ է առանց հապաղելու նրան տեղափոխել հիվանդանոց, իրենց ծառայողական մեքենայով կնոջն ու ամուսնուն տեղափոխում են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները, տեսնելով կնոջը, նրան շտապ տեղափոխում են ծնարան, ամուսնուն ու պարեկներին հայտնելով՝ սպասեք բարի լուրի, կինը պետք է ծննդաբերի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Երևանի բնակիչ, 24-ամյա  կին է:

Կիսվել