Մամուլ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամվել Կարապետյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սամվել Կարապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։

nikol pashinyan samvel karapetyan

Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին Սամվել Կարապետյանը հայտարարություն էր տարածել` պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Կիսվել