ԺամանցՏեսանյութ

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին (Տեսանյութ)

Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին (Տեսանյութ)

Երևանում է համաշխարհային աստղ 50 Cent-ը, որի համերգն ընթանում է Հրազդան մարզադաշտում։ Համերգին հանդիսատեսի թվում նաև իշխանական պատգամավորներն են։

ՔՊ֊ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` տիկնոջ հետ, Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա կինը հետևում են ռեփերի կատարումներին մարզադաշտից։

Հրապարակած տեսանյութի կադրերից հայտնի է, որ իշխանականները հանդիսատեսի առաջին շարքերում են։ Նշենք, որ հայտնի ռեփերի համերգի տոմսերի արժեքը 30 000-300 000 դրամ էր։

50 cent hamerg

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել 50 Cent-ի համերգից՝ կից գրելով.

«Այլասերվում ենք»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում