Ծեծկռտուք զոհված զինծառայողների ծնողների ու անցորդի միջև (Տեսանյութ)
Ծեծկռտուք զոհված զինծառայողների ծնողների ու անցորդի միջև (Տեսանյութ)
Զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում են հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:Բողոքի ակցիայի ժամանակ ծեծուջարդ սկսվեց զոհվածների ծնողների և անցորդի միջև:
Ակցիան արդեն ավարտվել էր, երբ Գլխավոր դատախազության շենքի մոտ հայտնվեցին 2 տղամարդ և սկսեցին լուսանկարվել դատախազության շենքի ֆոնին, որտեղ նաև զոհվածների հարազատներն էին հավաքված։
Նրանց նախ նախատեցին զոհվածների մայրերը, ինչից հետո իրավիճակը լարվեց։ Պարզվեց՝ 2 տղամարդկանցից մեկը Ռոման Բաղդասարյանն էր, որը Նիկոլ Փաշինյանի աջակիցն է։
Ծնողները պնդեցին, որ նրան հատուկ էին ուղարկել դատախազության մոտ, որպեսզի սադրի և բախում հրահրի։
Տեսանյութը ստորև