Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է Ֆ-1 տիպի նռնակ՝ իր պայթուցիչով

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է Ֆ-1 տիպի նռնակ՝ իր պայթուցիչով

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

nrnak

Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1- տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։ Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Նռնակը անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, և տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել