Մամուլ

Հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով այնտեղ կայանված մի քանի ավտոմեքենաներ

Հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով այնտեղ կայանված մի քանի ավտոմեքենաներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարներն այստեղ անելիք չեն ունեցել:

ujex qami

Ելնելով  քաղաքացիների անվտանգությունից, քանի որ տարածքը նաև բնակելի շենքեր ունի և կան մեծ թվով երեխաներ, ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Էդգար Հայրապետյանը, Պետրոս Վահանյանն ու Վարդգես Մկրտչյանը:

Վաշտի հրամանատար Վ. Մանուկյանը արդեն տեղեկությունը փոխանցել է պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ:

Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այդ հարցը ասես մնացել է օդում կախված, իսկ մեքենայատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս:

Կիսվել