Ով է Փարաքարում մեքենայի պայթյունից մահացած տղամարդը
Ով է Փարաքարում մեքենայի պայթյունից մահացած տղամարդը
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրում մեքենայի պայթյունի հետեւանքով մահացածը Փարաքարում հայտնի Վարազդատ Բարոյանն է, որը հայտնի է փարաքարցի Վարո անվանմամբ, իսկ թե ինչ հանգամանքներում է նրա մեքենան պայթել կամ միգուցե պայթեցվել, կպարզի քննությունը:
Փաստ է մեկ բան, որ կատարվածը խիստ անհանգստացրել է իրավապահներին եւ անգամ դեպքի վայրում է գտնվում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Չի բացառվում, որ իրավապահները քրեական գործ հարուցեն սպանության հատկանիշներով:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Տեսանյութը ստորև