Մամուլ

«Պռոշյանցի Մուլտոն» Արմավիրի բանտում փորձել է ինքնասպան լինել

«Պռոշյանցի Մուլտոն» Արմավիրի բանտում փորձել է ինքնասպան լինել

Shamshyan.com-ը գրում է․ Օրեր առաջ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը իր անվամբ բացված «Հանրային ձայն»-ի ֆեյսբուքյան եթերում հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վ. Ղուկասյանի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ պատժախցային մասնաշենքում կարանտինաին պայմաններում պահվող և հացադուլի մեջ գտնվող թիվ 5 խցի կալանավորված անձ Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է իրեն վնասել:

multo

Բանտի աշխատակիցները արագ բացել են խցի դուռը ու պարզել, որ Տիգրան Հովհաննիսյանը կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել և իրենք կարողացել են կանխել այն:

Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տիգրան Հովհաննիսյանը ավելի շատ հայտնի է «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կիսվել էջում