Շոու-բիզնես

Ինչու է Սուպեր Սաքոյի և Օքսի Ավդալյանի տեսահոլովակն անհետացել յութուբից. պրոդյուսերը մանրամասներ է հայտնում

Ինչու է Սուպեր Սաքոյի և Օքսի Ավդալյանի տեսահոլովակն անհետացել յութուբից. պրոդյուսերը մանրամասներ է հայտնում

Armlur.am-ը գրում է․ Փոփ հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի և Օքսի Ավդալյանի նոր զուգերգը՝ «Սեր չկա»-ն, անակնկալ ձևով արդեն երկու օր է, ինչ անհետացել է երգիչների յութուբյան պաշտոնական էջերից: Սակայն մինչ այսօր նրանցից որևէ մեկը այդ առթիվ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

super sako oksy avdalyan

ArmLur.am-ը կապ հաստատեց Օքսի Ավդալյանի պրոդյուսեր Գեւորգ Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Անկեղծ ասած, ես չեմ զբաղվում յութուբյան ալիքով, միայն Օքսիից տեղեկացել եմ, որ ինչ-որ բողոք է  եղել, որի արդյուքում էլ արգելակվել է տեսահոլովակը: Այս պահին փորձում են հնարավորինս արագ կարգավորել խնդիրը»:

Պրոդյուսերի խոսքով՝ յութուբը այն հարթակն է, որ անկանխատեսելի է նման դեպքերում:

Կիսվել