Մենչը՝ «Ֆուլ Հաուսի անշնորհակալ» դերասանների մասին (Տեսանյութ)
Մենչը՝ «Ֆուլ Հաուսի անշնորհակալ» դերասանների մասին (Տեսանյութ)
Հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում խոսել է Ֆուլ հաուս սիթքոմի անցած ճանապարհի մասին:
Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին:
Մենչն ասել է, որ ֆինանսական խնդիրներ, առհասարակ, չեն եղել: Ըստ նրա՝ փառքին գումարվել էր մեկ այլ բան, չնայած նա չի բացառում, որ դերասանները, միգուցե, հոգնել էին:
«Եկել էին սատանի մայլեն քյանդրբազություն էին անում: Հայաստանում մարդիկ չեն կարողանում երկար միասին աշխատել, քանի որ թիմային խաղացողներ չեն:
Նրանք մեդիա դեմքեր դարձան Ֆուլ հաուսի ընթացքում։ Կային շատ մարդիկ, որոնք լինելով լավ դերասան, մինչ այդ նկարահանվել էին այնպիսի նախագծերում, որի միջոցով չեն հասել որոշակի հանրային հաջողության»։
Հարցին՝ արդյո՞ք դերասանները շնորհակալ են եղել իրեն, Մենչ ասել է, ոմանք այո, ոմանք՝ ոչ: Ըստ նրա՝ ինքը դա չէր արել, որպեսզի իրեն շնորհակալ լինեն, սակայն գիտակցում է, թե ինչ է արել նրանց համար: Ըստ Մենչի՝ նախքան նախագիծը դերասանները չունեին այդ հաջողությունը, օրինակ՝ Մարջան Ավետիսյանը, լինելով երկրի լավագույն դերասանուհիներից մեկը, շատ ճանաչված չէր:
«Դա իրենց խնդիր է, ով շնորհակալ է՝ շնորհակալ է, իսկ ով ոչ, նա կյանքում ոչ մի բանին շնորհակալ չի լինելու: Այսինքն՝ եթե քո կյանքի ամենակարեւոր բանից դու կարող ես շնորհակալ չլինել, բա ինչի՞ց էլ պետք է շնորհակալ լինես:
Դու քո կյանքը հետագայում կարողանում ես կառուցել մի բանի շուրջ, որով հասել ես հաջողության, բացի քո տնեցիքից, անունդ իմացել են էլի մարդիկ, դարձել ես մեծ հանրային մարդ: Միցուցե մինչ այս նախագիծը նրանք հայտնի էին, սակայն այդ նախագծից հետո նրանք դարձել էին կուռք»:
Տեսանյութը ստորև