Մամուլ

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Kamaz բենզատարն ու Nissan-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Kamaz բենզատարն ու Nissan-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Nissan և Kamaz մակնիշի ցիստեռնով ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մահացածին և վիրավորին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Վայքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

shtapognutyun ararat

Տեղում պետք է աշխատեր նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, սակայն բժիշկները, երբ արձանագրեցին քաղաքացու մահը, հետաքննիչը դադարեցրեց դեպքի վայրի զննությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կիսվել