Արտադրական վթար՝ Կավարտի հանքում. դեղնադարչնագույն ջրերը հոսում են Կապանի կենտրոնով
Արտադրական վթար՝ Կավարտի հանքում. դեղնադարչնագույն ջրերը հոսում են Կապանի կենտրոնով
Կավարտի հանքում արտադրական վթար է եղել. դեղնադարչնագույն երանգի արտադրական ջրերը հոսում են Կապանի կենտրոնով։ Հայկական բնապահպանական ճակատը լուսանկերներ է հրապարակել Սյունիքի մարզից և ֆեյսբուքյան էջում գրառում արել․
«Կապանում, 10․06․2022 թ․, Կավարտի հանքից քաղաք և Ողջի գետ լցվող զանգվածը։ Վերևից նկարած կադրեր, որ բոլորին պարզ երևա, թե ինչի մասին է խոսքը։
Թե բա՝ կառավարելի ռիսկեր, պատասխանատու հանքարդյունահանում, բարձր ստանդարտներ։
Էկոլոգիական աղետ տասնյակ տարիներ շարունակ»։