«Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին»․ Արարատ Միրզոյան
«Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին»․ Արարատ Միրզոյան
«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարաարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- այսօր՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։
Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց»,- նկատեց նախարարը՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։
Տեսանյութը ստորև