Քաղաքականություն

90 կողմ, 10 դեմ. Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ

ԱԺ–ն ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին։

Կոալիցիոն՝ ՀՀԿ և ՀՅԴ 65 պատգամավորների կողմից որպես ՀՀ չորրորդ նախագահ առաջադրված Արմեն Սարգսյանը ինչպես ԱԺ պատգամավորներին տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ ընտրվել է 90 կողմ, 10 դեմ։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել էր Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը:

Երեկ Արմեն Սարգսյանը հանդես գալով եզրափակիչ ելույթով՝խոստացավ, որ կոալիցիոն գործընկերների  մաղթանքները, կարդարացնի իր աշխատանքով:

«Ընտրվելու դեպքում իսկապես ամեն ինչ կանեմ, որ լինեմ ձեր բոլորի պատկերացրած նախագահը, ազնվորեն ծառայեմ և իմ՝ համեստ իմաստով փորձառությունը, եռանդը և նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը, որովհետև իմ համար այս փոքրիկ հայրենիքը մեծ պետություն է, նրա բարգավաճմանը և մեր ժողովրդի հաջողություններին»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:

 

Կիսվել