Մամուլ

17-ամյա տղան պատահմամբ ընկել է Կիևյան կամրջից․ նա ընկել է ծառերի վրա, ապա՝ գետնին

17-ամյա տղան պատահմամբ ընկել է Կիևյան կամրջից․ նա ընկել է ծառերի վրա, ապա՝ գետնին

Shamshyan.com-ը գրում է․ Հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում շտապօգնության հերթապահ  բրիգադի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի, ով տեղեկացրել է, որ ինքը Կիևյան կամրջից ընկել է ծառերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների  հերթապահ խումբը: Փրկարարները, բժիշկներն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, ծառերի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի՝ մարմնական վնասվածքներով:

eritasard netvel

Բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին վիրավորին, պարանոցին տեղադրելով ֆիքսատոր և փրկարարները, պարեկներն ու բժիշկները պատգարակով այդ երիտասարդին մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, որն էլ նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 17-ամյա Տարոն Հ.-ն է:

Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է: Հավանականությունը՝ անզգուշությունն է, երբ տղան պատահմամբ ընկել է կամրջից:

Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:

Կիսվել