Մամուլ

Ով է Մոսկվայում հայ գործարարին սպանողը․ նա 2016թ-ին ՀՀ իրավապահների տեսադաշտում է եղել

Ով է Մոսկվայում հայ գործարարին սպանողը․ նա 2016թ-ին ՀՀ իրավապահների տեսադաշտում է եղել

ArmLur.am-ը գրում է․ Մոսկվայում գործարար Հովհաննես Քյարամյանին ենթադրյալ սպանող անձը նախկինում հայտնվել է ՀՀ իրավապահների տեսադաշտում եւ կոնկրետ արարքի համար ազատազրկման է դատապարտված եղել:

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 2016 թվականին դատարան է ուղարկվել մեկ քրեական գործ, որտեղ Աշոտ Հովհաննիսյանին,Գուրգեն Սաֆարյանին, Վոլոդյա Ղարիբյանին, Ռոման Դվոյանին, և Հայրիկ Երվանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք «ՎԱԶ» 21154 մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախապես պայմանավորված վայր՝ Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի հետնամասի պարիսպների մոտ և սպասել Թամարա Գասպարյանի գալուն և երբ Թամարա Գասպարյանը դպրոցի գրխավոր մուտքով ներս է մտել, Վ.Ղարիբյանը անմիջապես փակել է դուռը և Թ.Գասպարհանի նկատմամբ բռնություն գործադրելով նրան տարել են դպրոցի մյուս մասնաշենքի մուտքի մոտ, դուրս են բերել դպրոցի հետնամաս, նստեցրել ավտոմեքենան և նրա կամքին հակառակ Աշոտ Հովհաննիսյանի հետ ամուսնության նպատակով նպատակով առևանգել նրան:

ervandyan hayrik

Այս քայլի համար Հայրիկ Ալիկի Երվանդյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով:

Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
Հայրիկ Երվանդյանի վրա դնել որոշակի պարտականություն` չփոխել մշտական բնակության վայրը:

Նշենք, որ արդեն հայտնի է դարձել Մոսկվայում հայ գործարար Հովհաննես Քարամյանին սպանողի ինքնությունը: Մասնավորապես՝ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նա Գավառ քաղաքից է, ծնված 1998 թվականին, նրա անունն է Երվանդյան Հայրիկ:

Կիսվել