Քաղաքացիները շարժվում են դեպի կառավարություն
Քաղաքացիները շարժվում են դեպի կառավարություն
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով, իշխող ՔՊ-ն չէր ներկայացել նիստին:
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱԺ վերադառնալ բացառապես սեփական օրակարգով, այլ ոչ թե իշխանության կողմից ներկայացված՝ ՀՀ շահերի ու ներկայիս իրավիճակի հետ ոչ մի աղերս չունեցող արհեստական ու անբովանդակ օրակարգերով։
Ընդդիմության՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնության օրակարգում մեկ հարց էր՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհդարանական մեծամասնությունը նախապես էր հայտարարել, որ արտահերթ նիստին չեն մասնակցելու։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս մայիսի 27-ին հայտնել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, ինչը նշանակում է, որ նիստը չի կայանա՝ քվորումի բացակայւթյան պատճառով:
ԱԺ նիստում հայտարարվեց գրանցում, ներկա էր ընդամենը 33 պատգամավոր:
Այժմ «Դիմադրություն» շարժումը երթով շարժվում է դեպի կառավարության գլխավոր մասնաշենք։