Աշխարհ

Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով

Թուրքիան դիմելու է ՄԱԿ-ին երկրի անվանումը փոխելու հարցով

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով,հայտնում է Ermenihaber-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Պաշտոնական տեղեկագրում հրապարակված շրջաբերականում նշվել է, որ արտահանվող ապրանքներում «Made in Turkey”-ի փոխարեն կօգտագործվի «Made in Türkiye» արտահայտությունը։

turkey flag

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում պետք է օգտագործվի «Türkiye» անվանումը  և իրենք գրավոր դիմում կներկայացնեն դրա համար։

Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:

Կիսվել