Ավտովթարից մահացածը՝ Նոայի 15-ամյա ֆուտբոլիստ Կարեն Խաչատրյանն է
Ավտովթարից մահացածը՝ Նոայի 15-ամյա ֆուտբոլիստ Կարեն Խաչատրյանն է
Անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ակադեմիայի սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Խորը ցավով տեղեկացանք, որ անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ակադեմիայի սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։
«Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին»։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:
Վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն: