Մամուլ

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ

Մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել: Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

«Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

hh sahman

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Կիսվել