Մամուլ

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Արաբկիր վարչական շրջանում՝  Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը  իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

miqayel hambardzumyan

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

lexus toyota

Պարեկային ծառայությունը պարզում է Toyota-ի վարորդի ինքնությունը:

Կիսվել