ՄամուլՏեսանյութ

Կառավարության շենքը շրջապատված է դիպուկահարներով (Տեսանյութ)

Կառավարության շենքը շրջապատված է դիպուկահարներով (Տեսանյութ)

Կառավարության մոտ մեծաթիվ ոստիկանական խմբեր հսկում են տարածքն ու շենքը։ Կառավարության շենքում դիպուկահարներ են տեղակայվել։

Հանրապետության հրապարակի ողջ տարածքում ոստիկանական ուժեր են տեղակայված, որոնց ցուցումներ է տալիս ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը:

karavarutyun dipukaharner

Երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանության ավելի քան ուժեղացված ջոկատներ։

Այս պահին իրավիճակը Հանրապետության հրապարակում և կառավարության շենքին հարող տարածքում խիստ լարված է:

Հիշեցնենք՝ «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության երթով հասել են Կառավարություն, որտեղ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։

Տեսանյութը ստորև

Կիսվել