ՄամուլՏեսանյութ

Հակոբ Արշակյանը Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել (Տեսանյութ)

Հակոբ Արշակյանը Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել (Տեսանյութ)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։

25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։

Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։

hayastan arbanyak

Անձամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը»։

Նշենք, որ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերական ուժերի կայանից տիեզերք է արձակել Urdaneta-Armsat1 տիեզերական արբանյակը, որը հագեցած է երկու օպտիկական ուղիներով, որոնք ապահովում են 4 սպեկտրալ դիապազոն:

arbanyak

Urdaneta-Armsat 1-ը պատկանում է 16U CubeSats փոքր արբանյակների դասին, որի քաշը կազմում է ընդամենը 15,5 կգ: Այն հագեցած է iSIM-90 դիտարկման սարքով, որը ընկերությունը մշակել է 15 ամիս Բասկերի երկրի Լայոա համալսարանի գիտական պարկում:

iSIM-90-ը 500 կմ բարձրությունից թույլ է տալիս դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Այն ունի 26 կմ լայնության պատկերման հնարավորություն և գործում է 4 սպեկտրային տիրույթներում: Դիտարկման համակարգը ապահովված է Ultra-High Pixel (UHP) տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս 2-3 անգամ բարելավել պատկերը։

Տեսանյութը ստորև

Կիսվել