Էդմոն Մարուքյանը հրապարակեց Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերը
Էդմոն Մարուքյանը հրապարակեց Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ լիազորված է հրապարակել «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների հաստատման՝ Ադրբեջանի կողմից փոխանցած 5 կետերի վերաբերյալ Հայաստանի արձագանքը»՝ պատասխան 6 կետերը։
«Առաջին կետում գրված է, որ փետրվարի 21-ին թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին, այսինքն՝ 20 օր անց, պատասխանում ենք։
Երկրորդ կետ՝ ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։
Երրորդ կետով ասված է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
Չորրորդ կետը. հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Սա չորրորդը, իսկ դա ո՞րն է, ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։
Հինգերորդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և ՀՀ-ի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։
Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։
Վեցերորդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։