Երևանի հյուրանոցներից մեկում կինն ու տղամարդը դանակահարել են իրար
Երևանի հյուրանոցներից մեկում կինն ու տղամարդը դանակահարել են իրար
Մայիսի 10-ին՝ ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում անհայտ քաղաքացին դանակահարել է իր ընկերուհուն:
Րոպեներ անց երկու տարբեր հիվանդանոցներից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 40-ամյա տղամարդ և 49-ամյա կին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա կինը դանակով խփել էր 40-ամյա տղամարդուն, նա էլ խլելով դանակը՝ խփել է կնոջ որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: