Աշխարհ

Ռուսաստանը՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին

Ռուսաստանը՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը երկրի ներքին գործն են, իսկ ՌԴ-ն շահագրգռված է դաշնակից երկրի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում:

rd agn

Ինչ վերաբերվում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին է»,- ասաց Զայցևը:

Ալեքսեյ Զայցևի խոսքով՝ ՌԴ-ն մշտապես հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ակտիվ աջակցելուն, առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաեւ Երևանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով:

Կիսվել