Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին ես իմ բացասական կարծիքը հայտնել եմ և ժամեր անց հրաժարական եմ տվել․ Արա Այվազյան
Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին ես իմ բացասական կարծիքը հայտնել եմ և ժամեր անց հրաժարական եմ տվել․ Արա Այվազյան
Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը նույնպես Ազատության հրապարակում է։
Արա Այվազյանն այս պահին զրուցում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանի հետ:
Լրագրողների հարցին՝ ձեր պաշտոնավարման ժամանակ եղե՞լ են Արցախի հարցի նշաձողն իջեցնելու առաջարկներ, Այվազյանը պատասխանեց, որ իր ժամանակ նման առաջարկ որևէ երկրից չի եղել:
Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք նշաձողի իջեցումը ենթադրում է Արցախի հանձնում Ադրբեջանին: «Ես արդեն մեկ տարի է, որ թողել եմ իմ պաշտոնը, իմ պաշտոնավարման ընթացքում հռետորաբանությունը և թիրախավորումը այլ է եղել:
Եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը: Այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ աշխարհաքաղաքական գործընթացները շարունակվում են՝ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան առանցքի մեջ:
Կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,- ասաց Այվազյանը:
«Իսկապես շատ ծանր իրավիճակում ենք, սակայն նույնիսկ այդ իրավիճակում ճիշտ դիվանագիտության շնորհիվ կարելի է դուրս գալ այս իրավիճակից, եթե ի մի բերվեն ներկա և նախկին բոլոր դիվանագետների ուժերը:
Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ, ես իմ բացասական կարծիքը հայտնել եմ, ինչից ժամեր անց հրաժարական եմ տվել»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:
Տեսանյութը ստորև