Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում ասաց, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն անվտանգության հարցերը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
«Իհարկե, անվտանգության հարցերը նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված, դեռ շատ խնդիրներ կան, ես համաձայն եմ Ձեզ հետ»,- ասել է Պուտինը՝ շեշտելով, որ ինքն ու Փաշինյանը հաճախ են հեռախոսազրույցներ ունենում ու հանդիպում՝ չնայած համաճարակին:
Նաև հիշեցրել է, որ հանդիպումը նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների 30-ամյակին:
Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է կատարում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում։
Նրա խոսքով` ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
Փաշինյանը նաև ընդգծել է ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում: