Մամուլ

Երևանի բնակարաններից մեկի պահարանում գտել են ռուս կնոջ դին

Երևանի բնակարաններից մեկի պահարանում գտել են ռուս կնոջ դին

Հայաստանում՝ Երևանում վարձակալած բնակարանի պահարանում մահացած են գտել եկատերինբուրգցի փաստաբան Վիկտորյա Պոպովային: Վարկածներից մեկի համաձայն՝ կինը կարող էր ինքնասպան լինել, թեև նրա ծանոթները չեն հավատում այդ վարկածին՝ նա չափազանց կենսուրախ ու ակտիվ կյանքով ապրող մարդ էր։ Այժմ նրա հարազատներն ու ընկերները փորձում են լուծել դին հայրենիք տեղափոխելու հարցը։

Ինչպես պարզել են KP-Ekaterinburg-ի թղթակիցները, կինն աշխատել է Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում՝ որպես քննիչ, այնուհետև դարձել է իրավաբան: Միաժամանակ նա սպորտի սիրահար էր՝ զբաղվում էր, այսպես կոչված, կենգու ցատկով, որի ժամանակ մարդը վարժություններ է անում՝ հագնելով հատուկ զսպանակավոր կոշիկներ։

vostikanutyun krakocner

Որոշ ժամանակ առաջ նա տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ աշխատել է որպես զբոսավար ու մազիչ: Այնուհետև ընկերներին հայտնել է, որ գնում է Երևան՝ փաստաթղթերի հետ կապված հարցերով: Գալով՝ որոշել է մնալ Հայաստանում:

Ահազանգը բարձրացրել է Երևանում նրա ծանոթներից մեկը: Հայուհի կինը նկատել է, որ նա չի պատասխանում զանգերին, չի բացում դուռը: Դեպքի վայր կանչված իրավապահները բացել են դուռն ու հայտնաբերել նրա դին պահարանում:

Կիսվել