ԱշխարհՄամուլ

Հայաստանը հրաժարվում է տարածքային պահանջներից. Ալիև

Հայաստանը հրաժարվում է տարածքային պահանջներից. Ալիև

«Ներկայում Եվրոմիությունը զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Իսկ ապրիլի 6-ին կայացած վերջին հանդիպմանը քննարկվել են այս հարցերը։

Ինչպես գիտեք, երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանը հինգ սկզբունքներից բաղկացած առաջարկ է ներկայացրել. Հայկական կողմը դրական արձագանքեց այս առաջարկին և համապատասխան հայտարարություններ արեց Բրյուսելի հանդիպումից առաջ»,- այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ:

«Բրյուսելյան հանդիպման ժամանակ ես ևս մեկ անգամ ցանկացա ինքս ինձ համար պարզաբանել և համոզվել, որ Հայաստանն ընդունում է այս հինգը սկզբունքները: Այսպիսով, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է տարածքային պահանջներից։

Սա շատ դրական պահ է, և ես կարծում եմ, որ դա հիմնարար պայման է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Որոշվեց, որ աշխատանքային խմբեր կստեղծվեն, որոնք կզբաղվեն ինչպես սահմանի, այնպես էլ խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ։

pashinyan aliev handipum 2

Ինչպես գիտեք, նորագույն պատմության մեջ, թերևս, առաջին հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մենք նույնպես գնահատում ենք սա։

Որովհետև երկու երկրների հարաբերությունները պետք է որոշեն այս երկու երկրները։ Նրանք, ովքեր ցանկանում են օգնել այս հարցում, կարող են օգնել: Սա մեր դիրքորոշումն է։

Կարծում եմ, որ սահմանների սահմանազատման աշխատանքային խմբերը, որոնք կձևավորվեն մինչև ապրիլի վերջ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբերը, պետք է մոտ ապագայում սկսեն իրենց աշխատանքը։

Մենք շատ մեծ հույսերով ենք նայում այս գործընթացին, և պետք չէ ժամանակ կորցնել։ Ամեն դեպքում, մենք կողմնակից ենք, որ առանց ժամանակ կորցնելու հարցը սկսվի լուծել։

Այսպիսով, պատերազմից անմիջապես հետո մեր վարած քաղաքականությունը, միջազգային կազմակերպություններում մեր գործունեությունը, երկկողմ ձևաչափով մեծ պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում զարգացումը որոշեցին այսօրվա իրողությունները»,- ասել է հակառակորդ երկրի նախագահը։

Կիսվել