Մամուլ

«Հայաստանը դրական է արձագանքել հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքներին». Ալիև

«Հայաստանը դրական է արձագանքել հարաբերությունների կարգավորման 5 հիմնարար սկզբունքներին». Ալիև

Տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) տեղի կունենա մոտ ապագայում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Առաջին հանդիպումը կայացել է 2021թ. դեկտեմբերին՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

«Մենք պլաններ ունենք 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպման օրակարգի համար, հանդիպումը պետք է կայանա մոտ ապագայում, պետք չէ ժամանակ կորցնել»,- երեքշաբթի ասել է Ալիևը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ այս հարթակի շրջանակներում անհրաժեշտ է հասնել կոնկրետ արդյունքների, այլապես, ըստ Ալիևի, այն կկորցնի իր նշանակությունը։

nikol pashinyan aliev

«Մենք իրական արդյունքների կողմնակիցներ ենք: Մենք շատ հստակ պատկերացում ունենք տարածաշրջանի ապագա զարգացման մասին: Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում և կշարունակենք օգտագործել բոլոր հնարավորությունները մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է հակառակորդ երկրի նախագահը:

Նա հայտարարել է, որ այժմ գլխավոր խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն է:

Ալիևի խոսքով` Հայաստանը դրական է արձագանքել հարաբերությունների կարգավորման հինգ հիմնարար սկզբունքներին։

Կիսվել