Գազի մուտքը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է
Գազի մուտքը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին:
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի 17.15 կմ հատվածում վթարային իրավիճակը կանխելու համար անհետաձգելի միջոցառումների իրականացման ժամկետների փոփոխությամբ պայմանավորված ապրիլի 12-ին` ժամը 09:00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 21։00-ն կդադարեցվի է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար գյուղական համայնքների գազասպառողների և «Ամուր սահման» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: