Էմանուել Մակրոնը ձայների հաշվարկով առաջատար է
Էմանուել Մակրոնը ձայների հաշվարկով առաջատար է
Ֆրանսիայի ՆԳ նախարարության փոխանցման համաձայն, երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի ձայների 97 տոկոսի հաշվարկների արդյունքում առաջատար է գործող նախագահ Էմանուել Մակրոնը 27,6 տոկոս քվեով։
Երկրորդ տեղում «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է 23,41 տոկոս քվեով, երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 21,95 տոկոս քվեով։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն գործող նախագահ Էմանուել Մակրոնը եւ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը։