Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում
Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 9-ին Թուրքիայի արևելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել, ըստ նախնական տվյալների, երկրի մակերևույթին մոտ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 400 հազար մարդ բնակչությամբ Մալաթիայից 40 կմ հեռավորության վրա և մոտ 5 հազար բնակչությամբ Սինջիկից 10 կմ հեռավորության վրա։
Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը թվիթերյան իր էջում գրել է, որ թուրքական կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակին։
Թուրքիան գտնվում է հիմնական խզվածքների գագաթին, և հաճախակի են երկրաշարժերը:
2020 թվականի հունվարին 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Էլազիգ նահանգում, որի հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1600-ը։ 1999 թվականին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 17000 մարդ։