Մամուլ

«Գագի Հովոն» և նրա վաղեմի Ախոյան Արգամիչը․ «Հրապարակ»

«Գագի Հովոն» և նրա վաղեմի Ախոյան Արգամիչը

Hraparak.am-ը գրում է․ Մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել եւ «Արտաշատ» ԲԿ տեղափոխվել Հովհաննես Ղազարյանը, որը հայտնի է «Գազի Հովո» մականունով։

Նա «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է։ Գնդակը դիպել է նրա պարանոցի եւ որովայնի հատվածներին, այժմ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

gazi hovo 1

Ղազարյանի մերձավորներից մեկից տեղեկացանք, որ տուժողը վիրահատվել է, տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը, կրակողը եղել է դիմակավորված, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ երեկ հայտարարեցին, որ վերջինս հեռացել է երկրից։ Թե ինչն է եղել հանցագործության շարժառիթը, ասացին՝ բիզնես շահերը։

Ինչպես հայտնի է՝ Գազի Հովոն եւ նրա որդիները Արտաշատում գազա-բենզալցակայաններ ունեն։

Քաղաքում խոսում են, որ հանցագործություն կատարած անձին հովանավորում են իշխանությունները, եւ դրանով է պայմանավորված, որ նրան չեն հայտնաբերել, ավելին՝ թույլ են տվել, որ երկրից դուրս գա։

Տարիներ առաջ Գազի Հովոյի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գերդաստանների միջեւ թշնամությանը եւ բախումներին մամուլը շատ է անդրադարձել, ինչ-որ ժամանակ Ղազարյանը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից։

Մեր աղբյուրները հատկանշական են համարում, որ նման միջադեպ է տեղի ունենում այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը կրկին ձիու վրա է հայտնվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել